ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.01.2020 | 09:43
Ա­մե­նա­կա­րող,
Ի­ցիվ լսեինք ձայնդ կեն­դա­նի,
ՈՒ մարմ­նա­վոր ծանր կեր­պե­րից,
Մեր հո­գուն իջ­նող խա­վա­րի մե­գից
Զատ­վեինք մի պահ:
Ա­լե­կո­ծումն այս դա­դա­րեր գեթ քիչ,
Հո­գին թև առ­ներ, լույ­սը բեկ­բեկ­վեր
Ոս­կո­րում մեր պաղ։
Քո տաք հպու­մից կյան­քը լուռ հո­սեր,
Դեպ մեր սր­տե­րը` ցա­վով ան­թեղ­ված:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ